16:00 | 04.04.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 14117

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. Puzl

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:

Puzl ստարտափը զբաղվում է սուպերմարկետների աշխատանքի ավտոմատացմանն ուղղված լուծումների մշակմամբ:

Ստարտափի թիրախում Հյուսիսային Ամերիկայում գործող փոքր ու միջին չափերի սուպերմարկետներն են:

Puzl-ը Pomegranatopia (Հոնկոնգ), Essential Solutions (Երեւան) եւ Instigate (Երեւան) ընկերությունների համագործակցության արդյունք է: Թիմում 13 հոգի է աշխատում:

Itel.am-ի հետ զրույցում Puzl-ի գործադիր տնօրեն Մեթ Բարթելզյանը նշել է, որ սուպերմարկետների համար ռոբոտներ արտադրող ընկերություններին տրամադրում են տարբեր ծառայություններ՝ ավանդական բիզնես պրոցեսներից մինչեւ արհեստական բանականությամբ աշխատող ավարտուն հարթակ-համակարգեր:

«Շատ ռոբոտ արտադրողներ խոստումներ են տալիս աշխարհին, սակայն չեն կարողանում արդյունք տալ, քանի որ չունեն անհրաժեշտ տվյալներ՝ արհեստական բանականությամբ աշխատող սեփական համակարգերը սովորեցնելու համար: Puzl-ը գտել է տարբերակ՝ այդ տվյալները ձեռք բերելու եւ օգտագործելու իր տեսակի մեջ եզակի արհեստական բանականության համակարգ ստեղծելու համար»,- ընդգծել է Մեթ Բարթելզյանը:

photo © Puzl



Puzl-ի թիմը սկսում է գործունեությունն ամերիկյան շուկայում: Մինչեւ տարեվերջ ստարտափը մուտք կգործի նաեւ եվրոպական շուկա:

Նարինե Դանեղյան