09:17 | 27.03.19 | Նորություններ | 8902

    Մեդիամաքսի Itel.am կայքը 10 տարեկան է

    10 տարի առաջ, 2009 թվականի մարտի 25-ին, Մեդիամաքս մեդիա-ընկերությունը գործարկեց www.Itel.am կայքը:

    Շնորհանդեսին մասնակցել էին «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանը:

    www.Itel.am-ը ստեղծվեց որպես հարթակ` Հայաստանի հեռահաղորդակցության, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների լուսաբանման համար:

    «10 տարի անց կարող ենք փաստել, որ www.Itel.am-ը կայացել է եւ Հայաստանի ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտը լուսաբանող ամենաճանաչված կայքն է: Այսօր մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում ստարտափներին եւ պատրաստ ենք աջակցել նրանց կայացմանը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

    Այս տարի Մեդիամաքս մեդիա-ընկերությունը նշում է իր 20-ամյակը: