18:14 | 18.03.19 | Նորություններ | 9296
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում ներդրել են լուսավորության էներգաարդյունավետ համակարգ:
Տեղադրվել է 33 LED լուսարձակ: Լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները: 2019թ. այստեղ դիմավորել են լուսավորված փողոցներով:
«Գյուղացուն գյուղում պահողը նրա համար ստեղծված պայմաններն են: Ենթակառուցվածքների զարգացումն այն նվազագույնն է, որն անհրաժեշտ է այդ պայմաններն ապահովելու համար: Ուշադրության կենտրոնում գտնվող մարդը դառնում է ինքնավստահ, ստեղծող, դժվարությունները հաղթահարող: Համոզված եմ, որ այս գյուղի արտաքին լուսավորությունը տնտեսական արդյունավետություն ապահովելուն զուգահեռ կբերի նաեւ այլ փոփոխություններ: Մարդը ստիպված չի լինի խանութ կամ բուժկետ գնալ միայն օրվա լույս ժամերին: Կյանքի նկատմամբ լավատեսությունը կարեւոր գործիք է՝ ձեռքբերումներ ունենալու համար: Մենք փորձում ենք ստեղծել այդ հնարավորությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծրագրի իրականացման արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն ֆինանսական խնայողություններ, որոնք կարող են ուղղվել գյուղի համար կարեւոր այլ խնդիրների լուծմանը: Զուգահեռաբար, լուսավորություն ժամանակակից արդյունավետ էներգախնայող համակարգը կնպաստի տեղում կյանքի որակի դրական փոփոխությանն ու աշխուժացմանը:
Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: