11:44 | 13.03.19 | Նորություններ | 2503
Մարտի 16-17-ը Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Climate Tech Hackathon-ը, որն ուղղված է կլիմայի փոփոխության հետեւանքով քաղաքային զարգացման ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծմանը։
Համալսարանական խմբերը, ոլորտի փորձագետները, բնապահպանները եւ տարբեր բնագավառի մասնագետները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու են նորարարական լուծումներ՝ դիմակայելու ոլորտի մարտահրավերներին։
Մարտահրավերների շրջանակն ընդգրկում է հետեւյալ ոլորտները՝ ջրի եւ օդի աղտոտվածություն, քաղաքային կանաչ տարածքներ, խելացի տրանսպորտային համակարգ, կոշտ թափոնների կառավարում եւ քաղաքային գյուղատնտեսություն։
Թիմերը կմրցեն Climate Tech Accelerator vol. 2 ծրագրին մասնակցելու համար: Նախատեսված են նաեւ լավագույն գաղափարների համար երկու մրցանակ` յուրաքանչյուրը $2000, եւ մեկ մրցանակ`$1000։
Հաքաթոնը կազմակերպում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ:
Միջոցառումը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության եւ Ասիական զարգացման բանկի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։