16:18 | 06.03.19 | Նորություններ | 7912
Microsoft-ը տեղեկատվական անվտանգությանը նվիրված աշխատաժողով է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Աշխատաժողովին, որը նվիրված էր տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին եւ ընթացիկ խնդիրներին, մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական վերահսկողական ծառայությունից եւ ոստիկանությունից։
Microsoft ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կիբերանվտանգության փորձագետ Յոադ Դվիրը մասնակիցներին ներկայացրել է կիբերանվտանգության ոլորտում ընկերության ընթացիկ գործունեությունը, ձեռքբերումները: Նա նշել է, որ ընկերությունը պատրաստ է աջակցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը` ենթակառուցվածքների արդիականացման եւ ծրագրային ապահովման գործընթացում:
«Մենք ապրում ենք հիանալի ժամանակներում եւ Microsoft-ը պատրաստակամ է փոխակերպել Հայաստանը՝ այն դարձնելով ապրելու եւ օնլայն բիզնես վարելու համար ավելի անվտանգ վայր»,- ընդգծել է Յոադ Դվիրը: