18:02 | 01.03.19 | Նորություններ | 6725
Փետրվարի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Կալիֆորնիայում գործող բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների՝ ServiceTitan, Amaros Medical, SmartClick, Smartgatevc, Craftstay Corporate Housing, US Logistics, Knoxlabs, AppearMe ներկայացուցիչների հետ:
Գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված հանդիպման նպատակն է ձեւավորել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական հարթակ:
Հանդիպման ընթացքում կայացել է մտքերի փոխանակում Հայաստանում եւ Կալիֆորնիայում գործող բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջեւ կապերի հաստատման, համատեղ ծրագրերի իրականացման, ընդհանուր հարթակների ձեւավորման վերաբերյալ:
Արմեն Բայբուրդյանը կարեւորել է նման քննարկումները՝ առավել գործնական քայլերի եւ ծրագրերի վերածելու մտայնությամբ՝ ներդրումային եւ տեխնոլոգիական հոսք ԱՄՆ արեւմտյան նահանգներից դեպի Հայաստան ապահովելու նպատակով:
Մասնակիցներն առաջարկել են գլխավոր հյուպատոսությունը դարձնել այն հարթակը, որտեղ կձեւավորվեն Հայաստանի հետ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման կոնկրետ ծրագրեր եւ գործընկերային կապեր: