12:34 | 01.03.19 | Նորություններ | 8865

Beeline-ի «գեղեցիկ» համարները հասանելի են 50 տոկոս զեղչով

Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։

Մինչև 2019թ. մարտի 31-ը Beeline-ի գեղեցիկ համարները number.beeline.am կայքում հնարավոր է գնել 50 տոկոս զեղչով։

«Beeline-ը շարունակում է զարգացնել վաճառքի էլեկտրոնային ուղիները և ուրախ է տեղեկացնել, որ այս տարվա մարտի ողջ ընթացքում հաճախորդները եզակի հնարավորություն կունենան «գեղեցիկ» համար գնելու կես գնով։ Ի դեպ, Beeline-ի առցանց խանութից գնումներ կատարելը ոչ միայն կրկնակի շահավետ է, այլև շատ հարմար, քանի որ գործում է անվճար առաքում երկրի ամբողջ տարածքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։