16:28 | 08.02.19 | Նորություններ | 2125

Հայաստան կայցելի ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահը

Փետրվարի վերջին Հայաստան կայցելի ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ եւ տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու եւ եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։

Այս մասին հայտնի է դարձել Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ THALES-ի ղեկավար կազմի հանդիպման ժամանակ:

THALES Group ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում եւ զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության շուկաներում:

«Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը, կարեւորելով նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։