16:29 | 07.02.19 | Նորություններ | 9135
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հավաստագրեր է հանձնել VivaStart-ի շրջանավարտների 2018թ. վերջին խմբին:
Հերթական դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր մարզեր եւ բուհեր ներկայացնող 38 ուսանող:
Երկամսյա ժամանակահատվածում երիտասարդները տիրապետել են բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններին, ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին եւ դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը: Տարեվերջյան շրջանավարտներից արդյունավետ ցուցանիշ արձանագրածներից երեքը ստացել է Samsung J6+ սմարթֆոն:
2018թ. կրթական ծրագրից օգտվել է 110 ուսանող: Նրանցից տասն աշխատանքի է անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:
«VivaStart-ը մեկնարկային կարեւոր հնարավորություն է՝ աշխատանքային միջավայրում ինքնադրսեւորվելու, գործատու-աշխատող-երրորդ կողմ կապը պատկերացնելու եւ ճկուն լուծումներ առաջարկելու համար: Վստահ եմ, որ դասընթացից առաջ եւ հետո այս ամենի նկատմամբ ձեր պատկերացումներն ու մոտեցումները տարբեր են եղել: Կարեւոր է կիրառել ձեռք բերած գիտելիքները եւ գնահատել քաղաքակիրթ հաղորդակցման մոդելը: Շնորհավորում եմ ձեզ եւ ակնկալում լավագույն որակների դրսեւորում այն միջավայրում, որը կընտրեք ապագայում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2015թ.-ից ի վեր ծրագրի շահառու է դարձել 294 ուսանող: Այդ տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած 43 ուսանող: