15:25 | 29.01.19 | Նորություններ | 5936

Վարչապետի աշխատակազմում կսկսեն թվային թուղթ օգտագործել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործման:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները եւ թե՛ մեր աչքերը»,- տեղեկացրել է նա: