16:39 | 22.01.19 | Նորություններ | 3499

eBay-ը կքննարկի Հայաստանում հնարավոր ներդրումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է eBay ընկերության փոխնախագահ Քեթի Ֆոսթերի հետ:

Վարչապետը կարեւորել է ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը եւ նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային:

Վարչապետը հավելել է նաեւ, որ 2019թ. հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը եւ eBay ընկերությանը հրավիրել մասնակցելու ֆորումի աշխատանքներին:

Քեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` eBay-ի գործունեության հեռանկարները եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով: