Telegram-ում արդեն հնարավոր է անանուն հարցումներ իրականացնել:
Գործառույթն ունի սովորական հաղորդագրության տեսք: Այն հնարավոր է նաեւ ուղարկել այլ մարդկանց կամ ալիքների:
«Այս պահին հարցումներն անանուն են եւ անհնար է տեսնել, թե ով ինչի համար է քվեարկել: Ապագայում, հնարավոր է, ներկայացնենք նաեւ ոչ անանուն հարցումներ, որտեղ քվեարկողների ցուցակները կլինեն հանրային»,- նշել են Telegram-ում: