15:15 | 14.12.18 | Նորություններ | 14895

Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն

Կապի եւ ինտերնետ ծառայությունների պրովայդեր VEON խումբը, որի մաս է կազմում նաեւ Հայաստանում Beeline-ը, հայտարարել է խմբի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնում Ուրսուլա Բերնսին նշանակելու մասին:

Ուրսուլա Բերնսը 2017թ. հուլիսից եղել ՎԵՈՆ-ի Տնօրենների խորհրդի նախագահը, իսկ 2018թ. մարտից կատարել է գործադիր տնօրենի պարտականությունները:

«Ինձ համար մեծ պատիվ է նշանակվել ՎԵՈՆ-ի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնում: Ընկերությունն աշխատում է բազմազան շուկաներում, որոնք առանձնանում են բնակչության աճով, որտեղ սրընթաց մեծանում է սմարթֆոն ունեցողների թիվը: Սա հստակ վկայում է ՎԵՈՆ-ի համար գոյություն ունեցող բազմաթիվ զարգացման հնարավորությունների մասին: Ես սիրով շարունակելու եմ առաջնորդել ՎԵՈՆ-ին դեպի էլ ավելի մեծ հաջողություններ»,- նշել է Ուրսուլա Բերնսը:

Ուրսուլա Բերնսը 2010թ.-ից մինչեւ 2017թ. եղել է Xerox կորպորացիայի խորհրդի նախագահը, 2009թ.-ից մինչեւ 2016թ. աշխատել է որպես գլխավոր տնօրեն: Նա գլխավորել է Exxon Mobil-ի, Nestlé-ի եւ Uber-ի տնօրենների խորհուրդը:

«Խորհուրդը տպավորված է Ուրսուլայի աշխատանքի արդյունավետությամբ եւ ընկերության կառավարմամբ: Ղեկավար կազմը հոյակապ համագործակցություն է ցուցադրում եւ կենտրոնացած է ռազմավարական առաջնահերթությունների կատարման վրա: Ուրսուլան ՎԵՈՆ-ին առաջնորդել է 2,9 մլրդ դոլար արժողությամբ մեծ գործարքի իրականացման ընթացքում՝ կապված Իտալիայի համատեղ ձեռնարկության վաճառքի հետ, եւ ապահովել է կայուն գործառնական ցուցանիշներ եռամսյակի ընթացքում: Մենք վստահ ենք, որ նրա աշխատանքը որպես նախագահ եւ գլխավոր տնօրեն կօգնի հետագա բարեփոխումների հասնել ամբողջ ընկերությունում» - նշել է ՎԵՈՆ-ի խորհրդի տնօրեն Ջուլիան Հորն-Սմիթը: