11:32 | 05.12.18 | Նորություններ | 2976

Instagram Stories-ում նոր գործառույթ է ավելացել

Instagram-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ կտա ցանկության դեպքում Stories բաժնում ընտրել «Մոտ ընկերներին» եւ միայն նրանց հետ կիսվել թարմացումներով:

Նշվում է, որ միայն օգտատերը կարող է տեսնել, թե ովքեր են ավելացված իր «Մոտ ընկերներ» ցանկում: Միաժամանակ, նրանք, ովքեր կհայտնվեն ձեր ցուցակում, իրենց մոտ կտեսնեն կանաչ նշան:

Գործառույթը հասանելի է iOS եւ Android սարքերի համար: