10:57 | 15.11.18 | Նորություններ | 3384

Google-ի ինքնավար մեքենաներով տաքսի ծառայությունը կարող է գործարկվել դեկտեմբերին

Bloomberg-ի տեղեկություններով, դեկտեմբերին Google-ին պատկանող Waymo ընկերությունը կգործարկի ինքնավար ավտոմեքենաներով սեփական տաքսի ծառայությունը:

Waymo-ում թեմայի շուրջ պաշտոնական մանրամասներ դեռ չեն հաղորդում: Հայտնի չէ, թե ինչ անուն կունենա ծառայությունը, որքան կարժենա դրանից օգտվելը:

Նշվում է, որ սկզբում ծառայությունը հասանելի կդառնա Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, որտեղ էլ 2017թ.-ից այն թեստավորման փուլում է: Ընդհանուր առմամբ, ծառայությունը թեստավորում է անցել ԱՄՆ 25 քաղաքներում:

Թեստային փուլին մասնակից կամավոր վարորդները կկարողանան ինքնավար ավտոմեքենաներով տեղափոխել հետաքրքրվողներին: Նշվում է, որ վարորդները կշարունակեն անվճար օգտվել ծառայությունից՝ փորձարկելով նոր գործառույթները:

Չնայած նրան, որ ավտոմեքենաներն ինքնավար են, դրանք նաեւ վարորդներ կունենան, որոնք ուղեւորներին կսովորեցնեն ծառայությունից օգտվելու մանրամասները եւ անհրաժեշտության դեպքում իրենք կկառավարեն մեքենան: