12:20 | 14.11.18 | Նորություններ | 13958

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ էներգախնայող LED-երով կլուսավորվի Արփի գյուղը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը:

Վայոց ձորի մարզի Արփի գյուղում ամռան կեսերից լուսավորության ապահովման նպատակով շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Մինչեւ տարեվերջ դրանք ամբողջությամբ կավարտվեն: Արփին կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը:

«Գործընկեր կառույցների ջանքերով, ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը կմնա անցյալում: Կփոխվի հանրային սեփականության նկատմամբ գյուղացու վերաբերմունքն ու անտեսված չլինելու՝ նրա վստահությունը: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն կտա թեթեւացնել գյուղի ֆինանսական բեռն ու նպաստել կայուն եւ մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

«Կան խնդիրներ, որոնց լուծումը համակարգում է շատ հարցեր: Լուսավորությունը դրանցից մեկն է: Հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացին խոտհնձի է գնում երեկոյան ժամերի՝ շոգից խուսափելու համար: Իսկ այդ ժամանակ առաջանում է անվտանգության խնդիր. տարածքում կան վայրի կենդանիներ, որոնց մուտքը գյուղ լինում է երեկոյան ժամերի: Գյուղի արտաքին լուսավորությունը լուծման ենթակա հրատապ հարցերից է»,- ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավար Գագիկ Հովսեփյանը: