11:10 | 13.11.18 | Նորություններ | 3461
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հոդված 3» ակումբը եւ «Տեխնոլոգիաներ հանուն հասարակության» ՀԿ-ն կկազմակերպեն հանդիպում՝ նվիրված ընտրական գործընթացում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմանը:
«Հոդված 3» ակումբում կայանալիք քննարկման բանախոսներն են Blockchain R&D Hub համահիմնադիր Արման Ալեքսանյանը, Skycryptor ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Ջիվանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Բարձրացվելու են հետեւյալ հարցերը՝
- Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում ՀՀ-ում անցկացվող ընտրական գործընթացներում։ Որքանո՞վ են դրանք օգնում բարձրացնել գործընթացի արդյունավետությունը, եւ որո՞նք են դրանց թերությունները։
- Ի՞նչ է բլոկչեյն տեխնոլոգիան։ Ո՞ր ոլորտներում է այն արդեն կիրառվում։ Որո՞նք են այս տեխնոլոգիայի առավելությունները, մասնավորապես ընտրական գործընթացի համար: Ինչո՞ւ է այն ոմանց կողմից որակվում «արդար ընտրությունների գործիք», իսկ այլոց կողմից համարվում բացարձակ անհարիր՝ ընտրությունների համար։ Ընտրական գործընթացներում բլոկչեյնի կիրառման միջազգային ի՞նչ փորձ կա։ Ո՞ր դեպքերն են հաջողվել, որո՞նք ձախողվել, եւ ի՞նչ գործոններով է դա բացատրվում։ Որո՞նք են, ընդհանրապես, թերություններն ու ռիսկերը:
- Ինչպիսի՞ն են ՀՀ-ում ընտրական գործընթացների ավտոմատացման ծրագրերն ընդհանրապես: Ի՞նչ կոնկրետ փոփոխություններ ու նորամուծություններ են ակնկալվում։
- Արդյոք նախատեսված տեխնոլոգիական լուծումները մշակվելու են տեղակա՞ն, թե՞ արտերկրից ընկերությունների կողմից, եւ ինչո՞ւ։ Ինչպիսի՞ համագործակցություն է առկա։ Ի՞նչ է արվում տվյալ տեխնոլոգիայով լուծումների մշակումը ՀՀ-ում խթանելու համար։
Քննարկումը կհեռարձակվի նաեւ ուղիղ եթերում: