ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում:
Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել տեղում գործող ընկերությունների գործունեությանը, ինչպես նաեւ կենտրոնի ուսանողների կատարած աշխատանքներին:
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ կենտրոնում գործող Նորարարական ինկուբացիոն լաբորատորիայի սաների հետ:
Նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում առավել ընդգրկուն ծրագրով կայցելի տեխնոլոգիական կենտրոն: