14:21 | 29.10.18 | Նորություններ | 3009

    StartUp-Project մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր

    Նոյեմբերի 12-14-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կկայանա StartUp-Project միջազգային երիտասարդական մրցույթը:

    Անվճար մրցույթն իրականացվում է «Էրազմուս+»-ի՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» ծրագրի շրջանակում:

    Հայտերն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 1-ը: Մրցույթի մանրամասները հասանելի են այստեղ: Աշխատանքային լեզուներն են ռուսերենը եւ անգլերենը: Մրցույթին հնարավոր է նաեւ հեռակա մասնակցել:

    Կարող են մասնակցել 2-5 հոգանոց խմբեր, որոնց անդամակցում են նորարարական բիզնես գաղափարներ ունեցող 15-35 տարեկան գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ: Հաղթողները եւ մասնակիցները կպարգեւատրվեն վկայականներով եւ նվերներով:

    Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված են Արեւելյան գործընկերության երկրների եւ Եվրամիության գործարար շրջանակների եւ բիզնես կազմավորումների ներկայացուցիչներ:

    Մրցույթի նպատակն է զարգացնել ձեռնարկատիրական նախաձեռնությունները եւ ստեղծագործական մտածելակերպը, ընդլայնել բիզնես մոդելավորման հմտությունները եւ բիզնես պլանավորումը: