15:02 | 25.10.18 | Նորություններ | 3057

«Թվային Հայաստան» հիմնադրամը կլուծարվի

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է լուծարել «Թվային Հայաստան» հիմնադրամը:

Գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին կհատկացվի 47 մլն 280 հազար դրամ՝ այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից։


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2017թ. օգոստոսին հայտարարել էր «Թվային Հայաստան» հիմնադրամի ստեղծման մասին:

Կառույցի նպատակն էր կառավարման բոլոր ոլորտներում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձեւավորել միասնական թվայնացված միջավայր:

Սամվել Ղարագյոզյան