11:59 | 22.10.18 | Նորություններ | 1939
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն թողարկել է Kaspersky Web Traffic Security հավելվածը, որի նպատակն է պաշտպանել ընկերություններին կիբեռգրոհներից, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը եւ նվազեցնել ՏՏ աջակցության ծախսերը։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2017թ. բոլոր (ներառյալ՝ կորպորատիվ) օգտատերերի մեկ երրորդը ենթարկվել է կիբեռգրոհների։ Ընդ որում, աշխատակիցների պոտենցիալ վտանգավոր գործողությունները խնդիր են մնում ընկերությունների 50%-ի համար։
«Մարդկային գործոնի հարցը լուծելու համար բիզնեսին անհրաժեշտ է ոչ միայն անցկացնել անձնակազմի ուսուցում եւ ներդնել տեղեկատվական անվտանգության խիստ քաղաքականություն, այլեւ կատարելագործել ցանցի վերջնական կետերի եւ պարագծի պաշտպանությունը»,- նշել են «Կասպերսկի»-ում:
Ընկերության արտադրանքի մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Ալյոշինի խոսքով, սոցիալական ինժեներիան այն առանցքային տեխնոլոգիաներից է, որը չարագործներն օգտագործում են ընկերության ցանց ներթափանցելու համար։
«Kaspersky Web Traffic Security հավելվածն էականորեն նվազեցնում է կիբեռմիջադեպերի առաջացման ռիսկերը եւ նշանակալի չափով նվազեցնում ՏՏ աջակցության մասնագետների ծանրաբեռնվածությունը, որոնք մշտապես ստիպված են լինում լուծել համացանցում աշխատակիցների սխալ գործողությունների արդյունքում առաջացող խնդիրները։ Մեր նոր պրոդուկտը կոչված է բիզնեսին օգնել սպառնալիքներին դիմագրավելու գործում՝ կիրառելով հաջորդ սերնդի տեխնոլոգիաները»,- նշել է նա: