11:31 | 17.10.18 | Նորություններ | 3256
ՏՏ ոլորտի ստարտափները կարող են մասնակցել Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) «Նորարարության կառավարում» թեմայով մենթորային ծրագրին:
Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ մինչեւ հոկտեմբերի 22-ը:
Հայտերի հիման վրա կընտրվի առնվազն 10 ստարտափ, որոնց համար կանցկացվի մենթորային դասընթաց:
«Ծրագրի ավարտին ընտրված առնվազն 5 ընկերությունները մասնագետների կողմից կստանան անհատական խորհրդատվություն, կմշակվի անհատական ճանապարհային քարտեզ: Ստարտափները նաեւ կունենան ֆինանսավորման միջազգային հնարավորություններ)»,- նշել են կազմակերպիչները:
Ծրագրին մասնակցել ցանկացող ստարտափը պետք է առաջարկի արդիական խնդիրների լուծումներ, ունենա միջազգայնացման ենթակա մշակված նորարարական գաղափար եւ/կամ պրոդուկտ, բիզնես պլան, թիմ: