12:55 | 12.10.18 | Նորություններ | 3649
Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Նյու Յորքի Կոլումբիայի իրավաբանական համալսարանում կկայանա Հայ-իրավաբանական միության կողմից իրականացվող «StartUp Revolution - որո՞նք են ձեր իրավունքները եւ ինչպե՞ս դրանք պաշտպանել» խորագրով կոնֆերանսը:
Ծրագրի նպատակն է համախմբել Հայ իրավաբանական միության իրավաբաններին, ԱՄՆ-ում եւ աշխարհի տարբեր երկրներում գործող ստարտափներին, որոնք հնարավորություն կունենան ներկայացնել իրենց փորձն ու գիտելիքները, ինչպես նաեւ հաստատել կապեր:
Կոնֆերանսը բաղկացած է լինելու հետեւյալ 4 թեմաների շուրջ քննարկումներից՝
- Ինչպե՞ս ստեղծել եւ զարգացնել սեփական ստարտափը։
- Ինչպե՞ս պահպանել մտավոր սեփականությունը։
- Մարտահրավերներ եւ հնարավորություններ՝ Հայաստանում գործող ստարտափների համար։
- Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործառույթները եւ ինչպե՞ս պաշտպանել սեփական առեւտրային գաղտնիքը։
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը Հայաստանում կարելի է հետեւել (16:30-ից սկսած) հետեւյալ հասցեներով՝
Երեւան - Beeline Startup Incubator (Հյուսիսային Պողոտա 4)
Գյումրի - Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն (Գայի 1)
Վանաձոր - Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոն (Շինարարների փող. 12)
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել հետեւյալ էլ. հասցեներով՝
Երեւան՝ info@orionwi.com
Գյումրի՝ gtc@eif.am
Վանաձոր՝ info@vtc.am