15:42 | 04.10.18 | Նորություններ | 3922

Գյումրիում կկայանա Hackafair տեխնո միջոցառումը

Հոկտեմբերի 5-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկի Hackafair (հաքաթոն + աշխատանքային տոնավաճառ) միջոցառումը։

Այն կազմակերպել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը եւ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։

Եվրոպական միության եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում ծրագրավորման դասընթացներ անցած 100-ից ավելի երիտասարդներ հնարավորություն կունենան պոտենցիալ գործատուներին գործնականում ցուցադրել ծրագրավորման ոլորտում իրենց գիտելիքները։

Մասնակիցները 24 ժամվա ընթացքում կմշակեն պրոդուկտների նախատիպեր, կշփվեն ոլորտի տարբեր մասնագետների հետ։ Միջոցառման ընթացքում մասնակիցների համար սեմինարներ կվարեն ՏՏ ընկերությունների մասնագետներ։