11:23 | 15.08.18 | Նորություններ | 5218

Apple-ը հետաձգում է խմբակային FaceTime-ի գործարկումը

Apple-ը հետաձգել է խմբակային FaceTime-ի գործարկումը՝ այն հեռացնելով այս շաբաթ ներկայացված iOS 12-ի եւ macOS Mojave-ի բետա տարբերակներից:

Նոր գործառույթը, որը հնարավորություն է տալիս մեկ աուդիո կամ վիդեո զանգում միավորել մինչեւ 32 մարդու, կգործարկվի ավելի ուշ՝ աշնան ընթացքում:

Նշենք, որ գործառույթը ներկայացվել էր ամենամյա WWDC կոնֆերանսի ժամանակ: Դրա գործարկման կարեւորությունը բացատրվում էր նրանով, որ հատկապես երիտասարդների շրջանում մեծացել է խմբակային վիդեո եւ աուդիո զանգերի պահանջարկը:

Այսօր էլ մի շարք հավելվածներ, ինչպես Houseparty-ն, Instagram-ը եւ Snapchat-ն առաջարկում են խմբակային վիդեո զանգերի հնարավորություն, սակայն դրանք չունեն մինչեւ 32 մարդու մեկ զանգում ներգրավելու հնարավորություն: