11:29 | 10.08.18 | Նորություններ | 5726

Samsung-ը ներկայացրել է հսկա Galaxy Note 9-ը

Samsung-ը նախօրեին Նյու Յորքում կայացած միջոցառմանը ներկայացրել է Galaxy Note 9 սմարթֆոնը, որն ունի հսկա էկրան, թարմացված ստիլուս-գրիչ, հիշողությունը մինչեւ 1 տերաբայթ ավելացնելու հնարավորություն եւ նոր տեսախցիկ:

Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը 6,4 դյույմ է, ունի մատնահետքի սքաների նոր կոճակ, իսկ 4000 միլիամպեր-ժամ մարտկոցը թույլ կտա մեկ ամբողջ օր առանց լիցքավորման օգտագործել հեռախոսը: Կրկնակի տեսախցիկը՝ կախված լույսից, ադապտացվում է նկարահանման պայմաններին:

 

Թարմացված S Pen ստիլուս-գրիչով էլ արդեն հնարավոր է կառավարել սմարթֆոնը Bluetooth-ի միջոցով:

Սմարթֆոնը, որը վաճառքում կհայտնվի օգոստոսի վերջին, կարժենա $1000-ից $1250:

Նյու Յորքում կայացած միջոցառմանը Samsung-ը ներկայացրել է նաեւ Samsung Galaxy Watch խելացի ժամացույցը, որը կարող է սովորական օգտագործման դեպքում առանց լիցքավորման աշխատել մինչեւ 80 ժամ:

 

Այն թույլ է տալիս զանգեր կատարել եւ հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաեւ հետեւել առողջությանը եւ սթրեսի մակարդակին: