14:39 | 03.08.18 | Նորություններ | 20723

Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողները ստացել են իրենց մրցանակները

Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողներն այցելել են ընկերության վարչական գրասենյակ, որտեղ ստացել են իրենց մրցանակները։

Հիշեցնենք, որ մրցույթը եւ խաղարկությունն անցկացվել են հուլիսի 19-ից 31-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր եւ դրական մեկնաբանություն, որը կպարունակեր «ռոումինգ» բառը։
 
15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները մասնակցել են խաղարկությանը, որի արդյունքում Random.org պատահական ընտրանքի կայքի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն, հերթականությամբ ընտրվել են երեք հաղթողները:

Արթուր Խաչատրյանը շահել է ուղեւորություն դեպի Եգիպտոս երկու անձի համար, իսկ Արմինե Հարությունյանը եւ Քրիստինե Պեպելյանը՝ մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։

«Բի Ին Ռոումինգ» մրցույթի հաղթողներին մրցանակները հանձնել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, որից հետո նրանց համար կազմակերպվել է շրջայց Beeline-ի նոր գրասենյակում։

«Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր սիրելի բաժանորդներին, հատկապես այսպիսի հաճելի առիթով։ Հուսով եմ՝ այս մրցանակները ձեզ համար առիթ կդառնան եւս մեկ անգամ օգտվելու մեր պարզ, հարմար եւ մատչելի ռոումինգ ծառայություններից եւ ճանապարհորդությունների ժամանակ մշտապես կապի մեջ լինելու ձեր հարազատների հետ», - նշել է Անդրեյ Պյատախինը։