13:50 | 01.08.18 | Նորություններ | 20880

Հայտնի է «Ռոստելեկոմ»-ի ուսանողական ծրագրի հաղթողը

Ամփոփվել են «Ռոստելեկոմ»-ի ամենամյա ուսանողական ծրագրի արդյունքները՝ ընկերության գլխամասային գրասենյակում անցկացված հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում։

Նախագծին այս տարի մասնակցում էին տարբեր բուհերից ընտրական փուլը հաղթահարած 25 ուսանողներ:

«Նախագիծը յուրահատուկ է նրանով, որ բացի մարքեթինգի, վաճառքների, կոմունիկացիաների, տեխնիկական հարցերի եւ կարեւոր այլ թեմաների շուրջ գործնական ընդհանուր գիտելիքները, ուսանողները ծանոթանում են «Ռոստելեկոմ»-ի կորպորատիվ արժեքներին (պատասխանատվություն, որակ, նորարարություն, մարդկային վերաբերմունք), առաքելությանը, աշխատակազմին, հաճախորդների նկատմամբ որդեգրած քաղաքականությանը, ծանոթանում են քեյսերի, որոնք որպես հաճախորդ այլ կերպ կգնահատեին, իսկ այստեղ տեղեկանում են արտաքին աշխարհին ոչ տեսանելի, բայց շատ կարեւոր մոտեցումների ու գործելաոճի։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) ընկերության համար սոսկ բառեր չեն եւ մենք շատ ենք կարեւորում դրա յուրաքանչյուր դրսեւորում։ Ընդ որում, ուսանողներն ու կրթական ծրագրերը ընկերության ԿՍՊ հիմնական ու կարեւոր ուղղություններից են։ Այս եւ նման արժեքներն են, որոնց մասին պատմում եւ ներկայացնում են իմ գործընկերները դասընթացների ընթացքում»,- նշել է «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։

Նա ուրախությամբ արձանագրել է, որ նախագծի արդյունքում ընկերության անձնակազմ մուտք կգործեն երիտասարդներ, ովքեր ունեն ձգտումներ, թարմ մտքեր ու գաղափարներ, գիտեն՝ ինչպես հասնել սեփական նպատակներին։
    
Ուսանողական ծրագիրն ընդգրկում էր ինտերակտիվ ուսուցողական եւ ճանաչողական դասընթացներ 10-ից ավելի թեմաների շուրջ, գործնական նախագծեր, անհատական ու թիմային աշխատանքներ։ Ուսանողները ներկայացրել էին նաեւ իրենց առաջարկներն ու լուծումները «Ռոստելեկոմ»-ի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ։

Ծրագրի ավարտին հաղթող ճանաչվեց Հայ-ռուսականն համալսարանի Լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Իսաբել Բրոյանը, ով հնարավորություն ստացավ եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը:

Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողները, ինչպես եւ նախորդ տարիներին, եւս աշխատանքի առաջարկներ ստացան։

Նախագիծն անց է կացվում չորրորդ անգամ  եւ ամեն տարի  առնվազն հինգ ուսանող աշխատանքի է անցել «Ռոստելեկոմ» Հայաստանի գրասենյակներում։