17:41 | 27.07.18 | Նորություններ | 4884

Նախարարն այցելել է VMware ընկերություն

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն VMware ընկերություն կատարած այցի ընթացքում քննարկել է ընկերության հետ հետագա համագործակցության հնարավորությունները:

VMware-ի ավագ փոխնախագահ, բիզնեսի ամպային կառավարման ստորաբաժանման գլխավոր ղեկավար Աջայ Սինխի եւ Հայաստանում ընկերության մասնաճյուղի ղեկավարության հետ հանդիպմանը Արծվիկ Մինասյանը կարեւորել է այն հանգամանքը, որ աշխատակիցների թիվը տարեցտարի ավելանում է:


Նախարարին ուղեկցել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը։

VMware-ը Dell Technologies ընկերության մասնաճյուղն է եւ ամպային ենթակառուցվածքների ոլորտում բիզնես լուծումներ առաջադրող գլոբալ առաջատարներից մեկը:

Ընկերությունը Հայաստանում հիմնել է իր մասնաճյուղը 2011թ.-ին` $100 մլն-ով ձեռք բերելով ՏՏ վերլուծական Integrien սկսնակ ընկերությունը, որի ինժեներական թիմը գործում էր Հայաստանում: Ընկերությունում այսօր 120 մարդ է աշխատում, իսկ մինչեւ 2018թ. ավարտը նախատեսում է աշխատակիցների թիվը հասցնել 140-ի: