10:15 | 14.10.15 | Հոդվածներ | exclusive 8563

Մոբայլ գեյմինգը Հայաստանում. NaKo Games

Itel.am-ը շարունակում է բացահայտել հայկական մոբայլ գեյմինգի առանձնահատկությունները՝ հայկական ընկերությունների փորձով:

Հայաստանում գործող NaKo Games ընկերությունն այսօրվա դրությամբ 15 մոբայլ խաղ է պատրաստել, որոնց ներբեռնումների ընդհանուր թիվն անցնում է 4 մլն-ի սահմանը:

Ընկերությունը անվճար խաղեր է պատրաստում Windows Phone, Android, iOS համակարգերի համար:

Itel.am-ի հետ զրույցում NaKo Games-ի բիզնես զարգացման գծով պատասխանատու Ստեփան Քոչարյանը նշում է, որ իրենց խաղերը dress up կատեգորիայի խաղեր են, իսկ թիրախում մինչեւ 25 տարեկան աղջիկներն են:

«Մեր խաղերի միջոցով մարդիկ կարող են արտահայտել իրենց ստեղծագործական հմտությունները: Դրանք նման են Քիմ Քարդաշյանի Hollywood խաղին: Այս շուկայում մեծ հնարավորություններ կան: Մեր օգտատերերը խաղերի միջոցով փոխում են հերոսների հագուկապը, սանրվածքը՝ ստանալով իրենց ցանկացած տեսքը»,- նշում է նա:

Ստեփան Քոչարյանի խոսքով` ամսական շուրջ 250 հազ. ակտիվ օգտատեր ունեն, իսկ երկրների առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Իտալիան:

«Առաջին խաղը ստեղծել ենք մեկ ու կես տարի առաջ: Կան նաեւ թեմատիկ խաղեր՝ հարսանիք, հավաքույթ եւ այլն: Թիմը բաղկացած է 3 հոգուց:  Software development-ը աութսորսինգ ենք անում: Հետագայում ֆինանսավորում գտնելու դեպքում թիմը կմեծացնենք: Այս պահին ներդրողներ չունենք»,- պատմում է նա:

Ստեփան Քոչարյանը նշում է, որ ներկայում նոր կապեր հաստատելու գործընթացում են: Մասնավորապես, բանակցություններ են վարում իտալական բրենդներից մեկի հետ՝ վերջինիս հագուստը եւ աքսեսուարներն իրենց խաղերում ներգրավելու նպատակով:
 
NaKo Games-ի 3 հիմնական խաղերը՝ ըստ Itel.am

Fashion Girl - հասանելի է Window Store-ում, Google Play-ում եւ App Store-ում:

Princess Cakes - հասանելի է Windows Store-ում, Google Play-ում եւ App Store-ում:

Fashion Girl Wedding - հասանելի է Windows Store-ում եւ Google Play-ում:

Նարինե Դանեղյան

Կարող եք կարդալ նաեւ`    Մոբայլ գեյմինգը Հայաստանում. Underwater Apps
                                             Մոբայլ գեյմինգ. պատրաստված է Հայաստանում